Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Հոլոքոստի հիմնադրամը, որի թվային արխիվները շուտով կներառեն հայերի ցեղասպանության 400 ականատեսների ու փրկվածներ վկայությունններ, հոկտեմբորի 3-ին Նյու-Յորքում գալա-ընթրիքի շրջանակներում կպատվի Ջորջ Քլունիին, որին սպասվում է մեծ թվով հայերի մասնակցություն: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Սթիվեն Սփիլբերգի գլխավորած գալային կմասնակցի նաեւ հատուկ հյուր Սանդրա Բուլոքը, ելույթ կունենա Նորա Ջոնսը:Այս առթիվ «Հայկական ֆիլմ» հիմնադրամի նախագահ Ջերի Փափազյանը հայտարարել է. «Մենք շատ ուրախ ենք մասնակցել այս միջոցառմանը, որը ճանապարհ է բացում հայերի ցեղասպանության ականատեսների վկայությունները ներառել Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Հոլոքոստի հիմնադրամի պատմության վիզուալ թանգարան»: Փափազյանը հաստատել է, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը նույնպես հայ խմբի կազմում ներկա կգտնվի միջոցառմանը:
Նշենք, որ Հոլոքոստի հիմնադրամը ակտիվորեն մասնակցում է միջոցներ հավաքելու միջազգային ծրագրին, որպեսզի հայերի վկայությունների ներառումը իր արխիվում ավարտին հասցվի ու 2015թ.-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ներկայացվի աշխարհին:





























