Անցյալ օրերին Լոնդոնում անցկացված միջազգային հեղինակավոր Decanter World Wine Awards 2013 գինու ցուցահանդեսն ավարտվել է ավստրալացի գինեգործների փառահեղ հաղթանակով, հաղորդում է «Եդինայա» թերթը: Կանաչ մայրցամաքի գինիները ճանաչվել են լավագույնը ողջ աշխարհում միանգամից վեց մակարդակում՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, Իտալիայից, Չիլիից եւ մյուս երկրներից , որոնք հայտնի են գինեգործության իրենց ավանդույթներով:
Decanter World Wine Awards-ը անց է կացվում ամեն տարի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Հաղթողներին որոշում են «կույր» փորձարկումների արդյունքում, երբ դատավորները սրվակներից գինի էին փորձում առանց անունների, տեսակի կամ արտադրողի մասին իմանալու, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ընդհանուր առմամբ՝ Կանաչ մայրցամաքի 1075 տեսակ գինիներից, որոնք մասնակցում էին Decanter World Wine Awards 2013-ին, տարբեր մրցանակներ ու պարգեւներ են ստացել Ավստրալիայի 815 ներկայացուցիչներ:
Անցյալ տարիներին պլանտացիաները տառապում էին տարբեր տեսակ չարիքներից՝ երաշտ, ջրհեղեղ, վնասատուների հարձակումներ: Դա անմիջապես բացասաբար էր անդրադարձել ավստրալական գինու որակի վրա:





























