Համարվում է, որ կոկսի ջուրը օգտակար է, քանի որ մեծ քանակությամբ կալիում  եւ էլեկտրոլիտներ է պարունակում, գրում է CTV News-ը: Ջրում չկա նաեւ ճարպ, խոլեստերին, այն նաեւ ցած կալորիականություն ունի:

Այժմ կոկոսի ջուրը ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում ամենամեծ աճը գրանցող սեկտորներից է: Որոշ փորձագետներ կարծում են, որ կոկոսի ջուրը շատ ավելի օգտակար է ջրազրկման ժամանակ, քան սովորական ջուրը: Սակայն շատերն այնքան ինտենսիվորեն եւ տեւականորեն չեն մարզվում, որպեսզի կոկոսի հյութը նրանց իսկապես անհրաժեշտ լինի, ասում է դիետոլոգը, փոխանցում է MedDaily.ru-ն:

Հայտնի է, որ պրոֆեսիոնալ մարզիկների համար ամենակրեւոր տարրը նատրիումն է: Ինչպես անկախ հետազոտությունն է ցույց տվել, կոկոսի ջրում նատրիում այնքան էլ շատ չկա: