Ամերիկյան դատարանը հերթական անգամ մերժել է տեղի աթեիստների հայցն ընդդեմ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի՝ ազգային արժույթի թղթադրամների վրայից հեռացնել In God we trust (Հավատում ենք Աստծուն) գրառումը:
Աթեիստական Freedom From Religion Foundation կազմակերպությունը եւ իրավաբան Միխայել Նեուդոուն հայտարարել են, որ թղթադրամների վրա նման գրառում անելով, կառավարությունը աջակցում է կրոնին եւ միաժամանակ խախտում պետության եւ եկեղեցու անջատ լինելու մասին Սահմանադրության դրույթը:
2006-ին Նեուդոուն նման բովանդակությամբ բողոքով մեկ անգամ դիմել էր Սաքրամենթոյի (Քալիֆորնիայի նահանգ) դատարան, բայց այն մերժվել էր: Այս անգամ հայցը ներկայացվել էր Նյու Յորքի նահանգում: Օրենքի եւ արդարության ամերիկյան կենտրոնը դատարանում ներկայացրել է իր իրավաբանական վերլւծությունը, որի համաձայն վիճելի գրությունը անխախտելիորեն կապված է ԱՄՆ պատմության հետ, հաղորդում է NEWSru.com-ը:
Նշենք, որ In God We Trust-ը որպես ազգային կարգախոս, պաշտոնապես ընդունվել է 1956-ի հուլիսին՝ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից:





























