Չինաստանում մի տղամարդ կազմակերպել է իր Porsche-ի հուղարկավորությունը, հաղորդում Orange News-ը: Սեփականատիրոջ խոսքով՝ դրա պատճառն այն է, որ դիլերը հրաժարվել է փոխհատուցում վճարել:
Հաո Գանը թաղել է իր ավտոմեքենան այն բանից հետո, ինչ դրանով վթարի է ենթարկվել Չանշայում: Նա իր կնոջ հետ վթարի է ենթարկվել, սակայն երկուսն էլ ողջ են մնացել, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Մեխանիկն ասել է, որ արգելակները չեն գործել, քանի որ շարժիչը սխալ է տեղադրված եղել: Սակայն ծառայությունների կենտրոնը հրաժարվել է փոխհատուցում վճարել, ինչից հետո տղամարդը կազմակերպել է մեքենայի հուղարկավորությունը:





























