Գլոբալ տաքացման հետեւանքով քամիների ու անձրեւների գոտիները կտեղափոխվեն հյուսիս, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունները հրապարակվել են PNAS գիտական ամսագրում:

Կառուցելով համապատասխան մոդել՝ նրանք պարզել են, որ մոտակա ժամանակներում ավելի չորային, քան նախկինում կլինեն Մերձավոր Արեւելքը, ԱՄՆ-ի արեւմտյան հատվածն ու Ամազոնիան:

Պատճառը տաքացումն է, ինչի նախատիպը Երկրագնդի վրա եղել է 15 հազար տարի առաջ, երբ քամիների ու անձրեւների գոտիները տեղափոխվել են, ինչի արդյունքում ցամաքել են մի շարք ջրամբարներ եւ փոխվել է մի շարք շրջանների խոնավության մակարդակը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Չինաստանում մուսոնների տեղաշարժի հետ միասին արկտիկական սառույցների հալեցումը, ինչպես նաեւ ամերիկյան Յուտա նահանգում լճերի ցամաքումը, գիտնականների կարծիքով, վկայում է այն մասին, որ նման գործընթացներ տեղի են ունենում նաեւ այժմ: