Դրվագային հիշողությունը զարգանում է մինչեւ անգամ յոթ տարեկան հասակում: Նման եզրահանգման են եկել Օհայոյի համալսարանում: Այս եզրակացությանը գիտնականը եկել է այն բանից հետո, երբ անցկացրել է հեըազոտություն, որին մասնակցել են 4-ից 7 տարեկան երեխաներ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Մասնավորապես հաջողվել է պարզել, որ թեեւ նրանք լավ հիշում են առանձին իրադարձություններ ու փաստեր, նույնիսկ մինչեւ 7 տարեկան հասակը, երեխաների մոտ նկատվում են խնդիրներ որոշակիացնել այն ամենը, ինչ նրանք հիշում են, եւ որոշ ենթատեքստ տալ այդ ամենին: Գիտնականները համարում են, որ նման տեղեկատվությունը պետք է հաշվի առնվի երեխաների ուսուցման առաջին տարիների ընթացքում:





























