Մեքսիկական Իդալգո նահանգում ժանտախտի դեպքեր են գրանցվել: Ինչպես երկուշաբթի հաղորդել են սանիտարական իշխանությունների ներկայացուցիչները, Ուեխուտլայում երեք մարդ հիվանդանոց են տեղափոխվել, որոնց նախնական հետազոտումը հաստատել է վտանգավոր վարակի առկայությունը:

Մեխիկոյի Ախտորոշման ու համաճարակաբանության ազգային ինստիտուտում այժմ ժանտախտով վարկման դեպքերի  հավելյալ հետազոտություններ են անցկացվում: Մոտ ժամանակներս կստացվեն հետազոտության արդյունքները, որոնցից կախված Իդալգոյում համապատասխան պատվաստումների միջոցառումներ կանցկացվեն:

Միաժամանակ մեքսիկական նահանգի իշխանությունները կոչ են անում բնակչությանը օգտագործումից առաջ լավ լվանալ բանջարեղենը, ինչպես նաեւ պարտադիր եռացնել բաց աղբյուրներից ստացած ջուրը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես կարծում են տեղական մասնագետները, ժանտախտի դեպքերը չեն կարող ուղղակի կապ ունենալ ջրհեղեղի հետեւանքների հետ: Այնուամենայնիվ, ստեղված իրավիճակում, երբ Մեքսիկայի մի զգալի մասում ջրհեղեղ է, առաջացել է վտանգավոր հիվանդությունների տարածման իրական սպառնալիք:

Պաշտոնական տվյալների համաձայն, ջրհեղեղի եւ սողանքների արդյունքում, որոնք հարուցեցին հորդառատ անձրեւները Մեքսիկայի տարածքում, զոհվել է մոտ 120 մարդ: