Իսպանիայի 75-ամյա թագավոր Խուան Կառլոսը հերթական անգամ վիրահատվել է: Երկրի լավագույն բժիշկները վիրահատել են միապետի կոնքատազային հոդը:
Վիրաբույժ Միգել Կաբանելայի խոսքով՝ պրոթեզավորումը բարեհաջող է անցել, սակայն երկու ամիս անց նա կրկին նոր վիրահատության կենթարկվի: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ միայն վերջին երկու տարիների ընթացքում 75-ամյա թագավորը ութ վիրահատություն է տարել:
Փորձագետները պնդում են, որ հաճախակի վիրահատությունների ենթարկվելը թագավորի ակտիվ ապրելակերպի արդյունք է:





























