Մարդիկ, որոնք պարբերաբար հակադեպրեսանտներ են ընդունում, ավելի հաճախ են երկրորդ կարգի դիաբետ եւ ավելորդ քաշ ձեռք բերում, քան Երկրի մյուս բնակիչները, ինչը վկայում է այդ դեղամիջոցների հատուկ վտանգավորության մասին, հայտարարում են բժիշկները հոդվածում, որը հրապարակվել է Diabetes Care ամսագրում:
«Չնայած դեպրեսիան ժամանակակից բժշկության համար լուրջ խնդիր է եւ հակադեպրեսանտներն այդ խնդիրը շատ լավ են լուծում, բժիշկները պետք է հաշվի առնեն դիաբետի զարգացման պոտենցիալ ռիսկը, հակապես տեւական ժամանակահատվածում մեծ չափաբաժիններ օգտագործելիս: Երբ բժիշկները հակադեպրեսանտներ են նշանակում, պետք է հետեւեն արդյոք հիվանդի մոտ դիաբետ զարգանում է, թե ոչ»,-հայտարարել է բրիտանացի բժիշկներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ ոլորտի հետազոտություններ ուսումնասիրելով՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ որոշ հակադեպրեսանտներ նպաստում են ճարպակալմանը, որը համարվում է երկրորդ տեսակի դիաբետի զարգացման ախտանշան:
Հետազոտությունների նման արդյունքները թույլ են տալիս խոսել այն մասին, որ գոյություն ունի որոշակի կախվածություն կա հակադեպրեսանտների օգտագործման, դիաբետի եւ ճարպակալման միջեւ:





























