36-ամյա ամերիկացի Թիմ Յանուսը, որը զբաղվում է մթերքներ ուտելու «մարզաձեւով», որոշել է ստուգել, թե ինչ քանակությամբ ոչ ալկոհոլային գարեջուր է անհրաժեշտ հարբելու համար: Տղամարդը մեկ ժամում 30 բանկա կամ 9,5 լիտր գարեջուր է խմել, որը բավական է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,08 պրոմիլի մակարդակի հասցնելու համար:

Նման փորձարկումը վտանգավոր է, քանի որ կարճ ժամանակահատվածում նման քանակությամբ հեղուկ օգտագործելը կարող  է մահացու լինել, բացի այդ, ամերիկացին այն սառը վիճակում է խմել, ինչը մրսելու վտանգի հետ է կապված: Տղամարդու ջանքերն ապարդյուն են անցել, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը ընդամենը  0,02 պրոմիլի մակարդակի է բարձրացել:

Այսպիսով, Թիմը հաստատել է. ոչ ալկոհոլային գարեջուրը (համենայնդեպս՝ իր փորձածը), իրոք ոչ ալկոհոլային է, գրում է «Զդորովյե-Ուկրաինի»-ն: