Վրաստանում ամենատարածված ազգանուններն են Բերիձե, Մամեդով եւ Քափանաձե: Այս մասին հաղորդում է Գռուզիա Online-ը՝ վկայակոչելով Պետական ծառայությունների զարգացման գործակալության վիճակագրությունը:

Այսպես, այս տարվա սեպտեմբերի 6-ի դրությամբ, Վրաստանում ամենատարածված ազգանունների տասնյակն այսպիսի տեսք ունի. Բերիձե (28 289),  Մամեդով (27 662), Քափանաձեւ (18 966), Ալիեւ (18 687), Գելաշվիլի (18 128), Մայսուրաձե (16 175), Գիորգաձե (13 994), Լոմիձե (12 995), Ծիկլաուրի (12 869), Բոլկվաձե (12 306):