Կիեւի ծեր բնակչուհին 13 տարի շարունակ գումար է ուղարկել իր գոյություն չունեցող եղբորը: Հատկանշական է, որ գուշակ կինն է նրան համոզել, որ նա եղբայր ունի, որը ֆինանսական դժվարությունների մեջ է: Այդ խաբեբայության շնորհիվ գուշակը կարողացել է կնոջից 430 հազար գրիվեն շորթել:
Կիեւի դատախազությունից հայտնել են, որ չարագործն առաջին անգամ իր զոհի հետ ծանոթացել է 2001 թվականին: Գուշակը կարողացել է կնոջը համոզել, որ նա հարազատ եղբայր ունի, որը խնդիրներ ունի օրենքի հետ եւ գումարի կարիք ունի: Դյուրահավատ կինը սկսել է գումար ուղարկել իր «եղբորը», հաղորդում է Vesti.ru-ն:
Խորամանկ գուշակի զոհը նրան խնդրել է հանդիպում կազմակերպել եղբոր հետ, ինչին խաբեբան արձագանքել է, ասելով, որ օրենքի հետ ունեցծ խնդիրների պատճառով եղբայրը ստիպված է թաքնվել: Կինը իր «եղբոր» հետ շփվել էմիայն SMS հաղորդագրությունների միջոցով:
Ներկայումս գուշակ կինը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խաբեբայության մեջ:





























