Շվեյացարիան դարձել է 58-րդ պետությունը, որը ստորագրել է հարկային հարցերում փոխադարձ վարչական համագործակցության մասին կոնվենցիան, հաղորդում են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մամուլի ծառայությունից(OCED):

OCED-ում հարկային հարցերով վարչության պետ Պասկալ Սեն-Ամանի կարծիքով՝ այդ քայլը վկայում է Շվեյցարիայում բանկային գաղտնիքի վերջի մասին: Նրա խոսքով՝ Շվեյցարիայի անդամակցումը կոնվենցիային մեծ դեր կխաղա հարկերից խուսափելու դեմ պայքարում: OCED-ում հույս ունեն, որ Բեռնի հաջորդ քայլը ներդրողների տվյալների ինքնաբերաբար փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Բեռնի կողմից ստորագրած կոնվենցիան ենթադրում է հարկային հարցերով ամեն տեսակ փոխադարձ համագործակցություն. Տեղեկության տրամադրում ինչպես նախնական, այնպես էլ շտապ հարցման համաձայն, հարկային ստուգումների ժամանակ սպառիչ համագործակցություն եւ հարկատուների իրավունքների լիակատար պաշտպանություն: Կոնվենցիային երկրի անդամակցության վերջնական որոշումը կկայացվի խորհրդարանում քվեարկության արդյունքներից հետո:

Վերջին ժամանակներում Շվեյցարիան բանկային գաղտնիքը չեղյալ չհամարելու համար գտնվում էր Եվրոպական Միության ճնշման ներքո: