Այսօր Լաոսում տեղի ունեցած ավիավթարի պատճառով զոհվել է 49 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամներ: «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել է Վիենտյանում ՌԴ դեսպանատան աշխատակից Էլշադ Տալիբովը: Լաոսյան ավիաընկերության աղբյուրն էլ հայտնել է, որ զոհվածներից 17-ը Լաոսի քաղաքացիներ են, կան նաեւ Ավստրալիայի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Վիետնամի եւ Մալայզիայի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվում էր 39 զոհերի մասին: Նախնական տեղեկությոuններով՝ Lao Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավն ընկել է Մեկոնգ գետը Պակսե քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ:





























