39 մարդ ավիավթարի զոհ է դարձել, որը տեղի է ունեցել Լաոսի հարավում:
Նախնական տեղեկությwuններով՝ Lao Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավն ընկել է Մեկոնգ գետը Պակսե քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հարեւան Թաիլանդի հեռուստաալիքը:
Ինչպես գրում է The Bangkok Times-ը, օդանավում եղել է մոտ քառասուն մարդ: Չի հաղորդվում, արդյոք որեւէ մեկին հաջողվել է ողջ մնալ, թե ոչ:
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Լաոսի իշխանությունները որեւէ այլ տվյալներ չեն ներկայացնում: Մասնավորապես, անհայտ է մնում, արդյոք օդանավում եղել են օտարերկրացիներ, թե՝ ոչ:





























