Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Ռամին Հուսեյնովը ձերբակալվել է «GEN» շինարարական ընկերության դեմ հարուցված քր.գործի շրջանակներում:
Ընկերության գործունեության արդյունքում տուժած քաղաքացիների փաստաբան Վիդադի Իսքենդերովը հայտնել է, որ Խատաինի շրջանում հողատարածքներ ձեռք բերելու համար ընկերության տնօրենը Ռամին Հուսեյնովին 90 հազար մանաթ կաշառք է տվել: Աշխատանքների ընթացքում հողատարածքում կոյուղի է հայտնաբերվել, ինչը խափանել է ընկերության աշխատանքը, բայց պաշտոնյան գումարը ետ չի վերադարձրել, ընկերությունն էլ մեծ վնաս է հասցրել կոյուղու գծերին: Իսքենդերովը չի բացառել Ռամին Հուսեյնովի դեմ քր.գործ հարուցելու հավանականությունը: «GEN» ընկերության դեմ հարուցված քր.գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել արդեն 21 մարդու, իսկ որպես տուժող են ճանաչվել 373 հոգի:


























