NEWS.am-ը ներկայացնում է բրիտանացի լրագրող, միջազգային խաղաղության համար Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածը, որը հրապարկվել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում:
Իլհամ Ալիեւը երրորդ անգամ ընտրրվեց Ադրբեջանի նախագահ: Արդյունքը կասկած չէր հարուցում, ինչպես նաեւ այն, որ դիտորդները կքննադատեին այն:
Հիմա ամեն բան ավելի հետաքրքիր է դառնում: Սկսելով իր կառավարման 11-րդ տարին՝ Ալիեւի կրտսերի հոր շողքն աստիճանաբար անհետանում է եւ գալիս է պահը, երբ ցանկության համաձայն պետք է մշակել երկրի համար նոր քաղաքական օրակարգ: Ինչպես արդեն ասել եմ, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը ենթադրում է դա, հակառակ դեպքում նա կբախվի մի շարք խնդիրների հետ:
Կանխագուշակելով Բաքվում իրադարձությունների հետագա զարգացումը՝ պետք է հաշվի առնել կարեւոր լուր: Խոսքն այն մասին է, որ համաներումից հետո ազատության մեջ է տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւը եղբոր՝ Ռաֆիկի հետ միասին:
Ֆարհադ Ալիեւին ձերբակալել էին 2005թ.-ին: Նրան մեղադրում էին կոռուպցիայի մեջ, սակայն ակնհայտ էր, որ ձերբակալությունը քաղաքական հիմքեր ունի: Ալիեւը իշխանության համար ներքին պայքարում սխալ ուղի էր ընտրել, ինչի համար պատժվել էր: Ֆարհադ Ալիեւը(նախագահին բարեկամ չէ) կողմնակիցներին պատմել էր տնտեսության բարեփոխման ծրագրի մասին: Հատկանշական է, որ ազատ արձակման միակ հայտարարության մեջ նա հայտնել էր նախագահի հանդեպ չեզոքության մասին:
Լիովին հնարավոր է, որ նախկին նախարարի ազատ արձակումըվկայում է «ձնհալի» մասին, եւ որ երրորդ անգամ նախագահ ընտրված թեկնածուն մտադիր է քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ անցկացնել: Եթե դա այդպես է, ապա հաջորդիվ այլ փոփոխություններ են սպասվում, այդ թվում երկու այլ քաղաքական բանտարկյալների ազատ արձակում:
Հնարավոր է, եւ ոչ: Տեղեկությունների համաձայն՝ Բաքուն բողոքարկել է ԱՄՆ-ի կառավարության գնահատականը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը հայտարարել է, որ ամերիկացիները իրենց խորհուրդ են տվել ընդդիմությանը տալ քվեների 25 տոկոսը: նա դարձյալ կրկնում է, որ Ամերիկան հայկական լոբբիի ազդեցության տակ է: Այդ երկու դրվագները չունեն ընդհանուր միտում: Մի քանի շաբաթ անց Բաքվից ավելի հստակ ազդանշաններ կստացվեն:





























