Նյու Յորքում ռեստորաններից մեկում արգելել են խոսել: «Eat» անունը կրող ռեստորանի այցելուները պետք է նախապես պատվիրեն սեղանները, որպեսզի լռության մեջ ընթրելու առավելություն ունենան, գրում է The Times-ը: Նման «լուռ ճաշ» նախատեսված է ուրբաթ եւ շաբաթ երեկոյան ժամերին:

Հյուրերը, որոնք համարձակվում են խախտել ոսկե կանոնը՝ «երբ ես ուտում եմ, ես խուլ ու համր եմ», ստիպված կլինեն ճաշը շարունակել «անկյունում»:

Բջջային հեռախոսները եւս պետք է անջատվեն:

Դեսերտից հետո լռությունը խախտվում է, հաղորդում է Newsru.com-ը: