Վինձորի գանձապահը խորհրդարանին հաշվետվություն է ներկայացրել, որում ասվում է միջոցների տրամադրման անհրաժեշտության մասին բրիտանական թագուհու սեփականություն հանդիսացող օբյեկտների վերանորոգման համար, գրում է իտալական La Repubblica-ն:
Երբ բրիտանական մայրաքաղաքում անձրեւ է գալիս, ապա Նորին Մեծության ծառաները դույլեր են դնում, որպեսզի հավաքեն տանիքի ճեղքերից թափվող անձրեւաջուրը: Դա դեռ միայն մեկ օրինակն է այն մասին, թե ինչ վիճակում են գտնվում Բուքինգեմյան պալատն ու Վինձորյան ամրոցը: Թագավորական գանձապահի հաշվետվության համաձայն, որը նա այս շաբաթ ներկայացրել է խորհրդարանին, արքայական ընտանիքի պալատները մասերի են բաժանվում. ունեցվածքի ավելի քան մեկ երրորդ մասը շտապ վերանորոգման կարիք ունի, որի համար անհրաժեշտ է 50 մլն ֆունտ(80 մլն դոլար), հաղորդում է The Daily Mail-ը:
Վերանորոգման աշխատանքների համար գումար չկա, հաղորդում է InoPressa.ru-ն: Այն գումարը, որը թագուհուն տարեկան հատկացնում են՝ 31-37 միլիոն ֆունտ, ծախսվում է սպասարկող անձնակազմին վճարելու համար, շրջագայությունների ու զանազան միջոցառումների համար, որ ամեն տարի անցկացվում են: Ոմանք մտածում են, որ թագուհին իր միջոցներով պետք է իրականացնի վերանորոգումը, սակայն վերջերս տարածված լուրերի համաձայն, թագուհու տրամադրության տակ է մնացել խնայողությունների «վերջին միլիոնը»:
Անցկացվել է խորհրդարանական հետաքննություն, որպեսզի պարզվի, թե ինչն է էլեկտրաէներգիայի 14 տոկոսով թանկացման պատճառը: Պարզվել է, պատճառն այն չէ, որ Բուքինգհեմյան պալատում մոռանում են անջատել լույսը, այլ այն, որ արքայական պալատներում կաթսաները բավական հին են, պետք է դրանք փոխարինել ժամանակակիցներով, որպեսզի հնարավոր լինի տնտեսել:





























