«CBS» հեռուստատեսային ցանցը շարունակում է պրայմ-թայմի իր հաղորդումներում ռասիզմ տարածել. այս անգամ թիրախում հայերն էին, որոնց բնորոշել են որպես գողերի: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

«2 Broke Girls» հաղորդման ընթացքում, երբ կապուչինո պատրաստող նոր տղան, որին աշխատակիցը հրավիրում է խանութ գնալ, ուր փոքր խմորեղեններ են վաճառում, այստեղ նրան ասում են, որ դրանք էժան գնով գնել են մի մարդուց, ով գողացել է դրանք ու եկամուտով վաճառում՝ հավելելով, որ դա «հայկական ոճով է»: Երբ հերոսն ասում է, որ ինքը հայ չէ, պատասխանում է. «Գիտեմ. ոճն  է հայկական»:

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ: 2011թ-ին «The Hollywood Reporter»-ը գրում էր, որ «2 Broke Girls» ռասիստական բովանդակության արտահայտություններ են արվել կորեացիների հասցեին: Սակայն ամենացայտուն դեպքն այս ամռանն էր, երբ «CBS»-ի եթերում «Մեծ եղբայր» ռեալիթի-շոուի ժամանակ ռասիստական բնույթի վիրավորանքներ են հասցրել իրենց ավժֆրոամերիկացի ու ասիացի գործընկերներին:

«Փոխարենը հայ հերոսի նկարագրությունը վկայեր ամերիկահայ հանրույթի պատմությունն ու նրա մեծ ներդրումը ամերիկյան հասարակության զարգացման գործում, մեր համայնքի անդամներին շարունակում են ընկալել որպես գողեր, հանցագործներ, թմրավաճաներ ու ստեղծում են կատակերգական- դրամատիկ պատկեր: Իհարկե, հաշվի առնելով վերջին շրջանում «CBS»-ում ռասիզմի տարածմանը, պետք չէ սպասել, որ հայերի նկատմամաբ սահմաններ հաշվի կառնվեն, սակայն եթե դիմենք տվյալ հարցով, ապա ուշադրություն կհրավիրենք վատ սովորությամբ այդ զվարճանքի վրա»,- գրում է «Asbarez»-ը: