Ոստիկանության Կենտրոնականի բաժնում սեպտեմբերի 24-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից մի քաղաքացու բջջային հեռախոսը գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 1-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1998 թ. ծնված Սարգիս Թ.-ն, որը ոստիկանության բաժնում խոստովանել է կատարածը:

Գողոնն առգրավված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: