Ոստիկանության Շենգավիթի բաժնում հոկտեմբերի 21-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները նոյեմբերի 1-ին, ժամը16.30-ին, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Կատարվում է նախաքննություն: