Ոստիկանության Մալաթիայի բաժնում հոկտեմբերի 26-ին հաղորդում էր ստացվել մի քաղաքացու պայուսակից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 1-ին, ժամը 17.30-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին: Վերջինս խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:





























