1987 թ. ծնված Գեւորգ Հ.-ն նոյեմբերի 1-ին, ժամը 10.50-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի մեղադրանքով: