Թուրքիայի հարավ-արեւելյան Բաթման նահանգի Հասանքեյֆի շրջանում ապրող եւ ապրուստի միջոցը հովվությամբ վաստակող Ահմեդ Աքդենիզը որոշել է մտնել քաղաքականություն եւ իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի ընտրություններում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Բաթմանի Հասանքեյֆի շրջանի բնակիչ Ահմեդ Աքդենիզը որոշել է զբաղվել քաղաքականությամբ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից ներկայացվել է քաղաքապետի թեկնածու։

Աքդենիզը մամուլի ասուլիս է կազմակերպել հենց արոտավայրում՝ արածող անասունների ներկայությամբ։

Ասուլիսի ժամանակ Ահմեդ Աքդենիզը խոստացել է ընտրվելու դեպքում լավ ծառայել քաղաքին։