«Միկա-ցեմենտ» գործարանը աշխատավարձան պարտքեր չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են«Միկա-լիմիթեդ» հոլդինգի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ գործարանն այժմ գտնվում է «ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ-ի կառավարման ներքո, որը գործարանում իր ղեկավարին է նշանակել: «Քանի որ ներկայումս մենք չենք վերահսկում գործարանը, ապա չենք կարող մեկնաբանել դրա հետ կապված իրավիճակը: Այնուամենայնիվ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ձեռնարկության աշխատավարձային պարքերը մարվել են», – հայտնել են մամուլի ծառայությունից:
Նրանք հավելել են, որ գործարանի դարպասների մոտ սրտի կաթվածից աշխատակցի մահվան դեպքը դժվար թե կապված լիներ աշխատավարձը չվճարելու հետ: «Այնուամենայնիվ, մենք, իհարկե, ցավում ենք կատարվածի համար», – նշել են նրանք:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին NEWS.am-ը հայտնել էր գործարանի՝ «ՎՏԲ» ՓԲԸ-ի տնօրինմանն անցնելու մասին՝ 20 միլիոն դոլար պարտքի պատճառով:





























