Երեւանում նոյեմբերի 2-ին բացվել է Ճապոնական երրորդ կինոփառատոնը: Փառատոնն անց է կացվում «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրումներ կունենան Գյումրիում(նոյեմբերի 5-6) ու Էջմիածնում(նոյեմբերի 6):
Ինչպես նախորդ երկու փառատոնները, այս անգամ էլ կազմակերպիչը հայ-ճապոնական «Խիկարի» գիտակրթական մշակութային կենտրոնն է ի դմես ղեկավար Կարինե Փիլիպոսյանի ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը:
Փառատոնի շրջանակներում կցուցադրեն հինգ ֆիլմ. «Ծաղիկների սեզոնից հետո», «Վիյոնի կինը», «Երազ ամռան գիշերին», «Խանկո գնացքը. հրաշք 15 րոպեում», «Բուսիդո տասնվեց տարեկանների համար»: 2000-ական թվականներին նկարահանված հետաքրքիր, ժամանակակից բոլոր ֆիլմերը:
Փառատոնը բացեց ռեժիսոր Քենզի Նականիշիի «Ծաղիկների սեզոնից հետո» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները Էդո դարաշրջանում են, երբ կանանց դերը հասարակության մեջ բավական սահմանափակ էր: Ֆիլմի գլխավոր հերոսուհին դաստիարակվել է սամուրայների ոգով ու այս բարդ աշխարհում որոնում է կյանքի իր ուղին:
Բացմանը հանդես է եկել «Հովեր» պետական կամերային նվագախմբի ելույթը, որի կատարմամբ կհնչեն Կոմիտասի ու չինացի կոմպոզիտոր Տորու Տակեմիցուի ստեղծագործությունները:
Փառատոնի բացումից անմիջապես առաջ «Խիկարի» կենտրոնի սաները ներկայացրեցին հին ճապոնական արվեստ հանդիսացող օրիգամին: Ցանկացողները նույնպես կարող էին փորձել իրենց ուժերը թղթից մարմիններ պատրաստելու այդ բարդ արվեստում:






























