Մալիում սպանել են ֆրանսիացի երկու լրագրողի՝ Կլոդ Վերլոնին ու Գիսլեն Դյուպոնին: Երկուսին առեւեւանգել են Մալիի հյուսիսում գտնվող Կիդալ քաղաքում: Այս տեղեկությունները հաստատում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկու լրագրողներն էլ աշխատում էին Radio France Internationale-ում (RFI) ու մի քանի օր առաջ Կիդալ էին եկել Բամակոյի մայրաքաղաքից: Առեւանգումից առաջ լրագրողները հարցազրույց էին վերցնում ապստամբ-տուարեգների ներկայացուցիչներից մեկից:Նշենք, որ իրավիճակը Մալիի հյուսիսում շարունակում է լարված մնալ. մշտապես տեղի են ունենում ապստամաբական բռնկումներ: