Այս բուն դարձել է հիդուիստական ծիսակարգերի զոհ: Այժմ ամբողջ Հնդկաստանում մեծ շուքով նշում են Դիվալիի տոնը եւ ինչ-որ մեկը կտրել է նրա թեւերը: Դիվալին տոն է՝ նվիրված չարի հանդեպ բարու հաղթանակին: Սակայն այդ թռչնի համար ամեն ինչ այլ կերպ է դասավորվել:
Համարվում է, որ բուն Լակշմի աստվածուհու ուղեկցորդուհին է, ուստի որոշ հինդուիստներ հավատում են, որ եթե Դիվալիի ժամանակ տունն այդ թռչնի փետուրներով զարդարել, ապա դա հարստություն ու բարեկեցություն կբերի: Բացի այդ, գնալով ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում, երբ բվերին զոհաբերում են «հատուկ առիթներով», հաղորդում է NTDTV.ru-ն:
Հնկաստանում բվերն արդեն ոչնչացման եզրին են: Դիվալիի նախաշեմին այդ կենդանիների պահանջարկը «սեւ շուկայում» աճում է:





























