ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի հետազոտողների տվյալներով՝ երեխաների ու դեռահասների մոտ ստամոքսային խանգարումների պատճառը կիսաֆաբրիկատներն են: Դարանք կարող են առաջացնել ստամոքսի խանգարում, գաստրիտ եւ խոցային հիվանդություններ:
Բժիշկները բացատրում են, որ կիսաֆաբրիկատների խմորը պատրաստելիս ալյուրը անհրաժեշտ ջերմային մշակում չի անցնում: Պաթոգեն բակտերիաները եւ բորբոսի սպորները մնում են ալյուրի մեջ՝ դառնալով պոտենցիալ վտանգի աղբյուր, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականներն ահազանգում են, որ կիսաֆաբրիկատների զոհը ամենից հաճախ դառնում են երեխաներն ու դեռահասները: Հետազոտողները նախազգուշացնում են նաեւ, որ եթե, այնուամենայնիվ, որոշել եք խանութից գնված խմորից ուտեստներ պատրաստել, պահպանեք փաթեթի վրա նշված պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը՝ խուսափելու վնասակար մանրէների զարգացումից:




























