Ֆրանսիայի հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի դափնեկիր է դարձել Պիեռ Լեմետրը: 62-ամյա սցենարիստին հաղթանակ է բերել  «Մինչ հանդիպում վերեւում» վեպը:

Ստեղծագործությունը պատմում է հետպատերազմյան ժամանակաշրջանի` 1919-1920 –ականների մասին: Լեմետրը  իր վեպում նկարագրում է ֆրանսիացի զինվորների կյանքը, «որոնք պատերազմից հետո իրենց երկրին այլեւս հարկավոր չէին»: «Խոսքը մոտավորապես 1,5 միլիոն զինծառայողների մասին է, որոնք վերադարձել էին Առաջին համաշխարհային պատերազմից, եւ որոնց օգնելու համար Ֆրանսիան միջոցներ եւ ուժ չուներ», - իր ստեղծագործության մասին ասում է  հեղինակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գոնկուրյան մրցանակը Ֆրանսիայում հանձնվում է 1903թ.-ից եւ համարվում է ամենահեղինակավոր մրցանակը` ֆրանսերենով գրող հեղինակների համար: Նրա դափնեկիրներից են Մասել Պրուստը, Անրի Տրուայան, Մորիս Դրյուոնը, Միշել Ուելբեքը: