2001-2012թթ. ընթացքում ու 2013թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել մոտ 300 հազար ավտոմեքենա բոլոր տեսակներից: Նշենք, որ ներկրման համակարգում 52.2 տոկոս չափով գերիշխում է մեքենաները, որոնց մաքսային արժեքը 5 հազար դոլար է կազմում:
Թվաքանակի առումով երկրորդ խումբը կազմում են 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենաները, որոնց ներկրման տեսակարար կշիռը նշված ժամանակահատվածում կազմում է ընդհանուր ծավալի 27.5 տոկոսը: Այդ կերպ Հայաստան ներկրվող մեքենաների մոտ 80 տոկոսը մինչեւ 10 հազար դոլար արժողությամբ մեքենաներն են: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին ներկրել են ընդհանուր առմամբ 28.1 հազար մեքենա, ինչը մոտ 3.8 հազարով (15.4 տոկոսով) ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին մեքենաների ներկրման համակարգում գերակշիռ մաս (93.5 տոկոս) կազմել են փոքր ավտոմեքենաները: Նշենք, որ նման 26,3 հազար մեքենա է ներկրվել, կամ նախորդ տարվա համեմատ 4,2 հազարով ավել: Այս ձեռքբերումը թույլ է տվել փոխհատուցել տրանսպորտի մյուս տեսակների ներկրման անկումը:
10 եւ ավելի մարդ տեղափոխող մեքենաների (այսինքն ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ) տեսակարար կշիռը փոքր է՝ ընդամենը 1.0 տոկոս: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին ներկրվել է այս տեսակի 273 ավտոմեքենա, որը 137-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս ընթացքում բեռնատարների ներկրումը կազմել է 5.3 տոկոս, իսկ հատուկ նշանակության մեքենաների (օրինակ վերամբարձ կռունկ, հրշեջ մեքենաներ, ճանապարհների մաքրման մեքենաներ եւ այլն)՝ միյայն 0.2 տոկոս:





























