Ամերիկացի դերասան Ջեյք Ջիլենհոլին Լոս Անջելեսի կենտրոնական հիվանդանոցներից մեկն են տեղափոխել հենց նկարահանման հրապարակից: Ներկայումս նա մասնակցում է Սթրինգեր ֆիլմի նկարահանումներին, որը էկրաններ կբարձրանա հաջորդ տարի: Նկարահանումների ժամանակ միջադեպ է պատահել: Ամեն ինչ պատահել է նոյեմբերի տասներեքին Լոս Անջելեսում, Daily News պարբերականին է հաղորդել աղբյուրը:
Ջեյքն այնքան է դերի մեջ մտել, որ կորցրել է իր ինքնատիրապետումը: Սցենարով նրանից պահանջվել է հարվածել հայելուն, իսկ նա այնքան է դերի մեջ մտել, որ վնասել է ինքն իրեն:
Դերասանին հիվանդանոց են տեղափոխել ու մի քանի կարեր դրել: Ներկայումս նա իրեն լավ է զգու, վտանգավոր որեւէ բան չկա:





























