Ֆիլիպիններից թոփ-մոդել Այկո Մուրը սպանվել է սեփական ամուսնու կողմից. Ամերիկացի Ջեյմս Էդվարդ Մուրը 28-ամյա կնոջը մահացու ծեծի է ենթարկել իրենց բնակարանում:
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Մակատի քաղաքում: Մուրը կնոջը ծեծել է նրա անձնական օգնականի ու զարմուհու աչքի առաջ: Ամերիկացին կնոջ գլուխը հարվածել է պատին, հետո ձեռնաշղթաներ է հագցրել:
Կանայք փորձել են ազատել կնոջն ու հասցնել վերելակի մոտ, սակայն Մուրը հասել է նրանց հետեւից ու խլել կնոջը: Այնժամ կանայք օգնության են կանչել տան անվտանգության աշխատակիցներին:
Մուրը փորձել է թաքնվել սեփական տանը, որտեղ ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով կոկորդը: Այս պահին նա ոստիկանների վերահսկողության ներքո գտնվում է տեղի հիվանդանոցում: Նրան արդեն սպանության մեղադրանք են ներկայացրել:
Այկո Մուրին եւս տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Ականատեսների խոսքով՝ ամուսնու հարվածներից թոփ-մոդելի գլուխուղեղը խիստ վնասվել էր, հաղորդում է ՌԲԿ-ն:
Այկո Մուրը(Այկո Բանիկեդ) նկարահանվում էր ֆիլիպինական ամսագրերում, հեռուստատեսային գովազդներում: Ամուսնացել էր Ջ. Մուրի հետ, ով բիզնեսով զբաղվելու համար 2009թ.-ին հաստատվել էր Ֆիլիպիններում:





























