Ադրբեջանում հոգեբուժարանից չորս հիվանդ է փախել: Ադրբեջանի ՆԳՆ-ն այս առթիվ հաղորդագրություն է տարածել:

ԱՊԱ-ն նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով հայտնում է, որ նոյեմբերի 15-ին, ժ. 06:15-ին Մաշտագա ավանի  №1 հոգեբուժարանից փախել են այնտեղ բուժման կուրս անցնող  Թուրալ Աբասովը (մեղադրվում է ՔՕ  177, 178, 181, 310 հոդվածներով), Էլվին Նասրուլաեւը (ՔՕ  177 հոդված), Խիրդալանի բնակիչ Ռազիմ Գաջիեւը в (ՔՕ 181 հոդված), ինչպես նաեւ  Շահբուզի շրջանի բնակիչ

Յուսիֆ Մագերամովը: Վերոնշյալ անձինք դիմադրել էին ոստիկանության սերժանտ Վասիֆ Ռզագուլիեւին եւ պահակ Թայիր Դերգյահովին, կոտրել դռան փականը եւ փախել հաստատությունից:

Նրանց որոնելու համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: