1996թ.-ից ի վեր ամեն տարի նոյեմբերի 16-ը աշխարհում նշում են որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance): Այդ օրը ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ ու ակցիաներ, որոնք նվիրված են հանդուրժողականության, բազմակարծության, փոխադարձ հարգանքի ու խաղաղ գոյակցության սկզբունքների պաշտպանությանը:

Հանդուրժողականության միջազգային օրը նշելու գաղափարն առաջարկել էր ՄԱԿ Գլխավոր Ասամբլեանն1996թ.-ին՝ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից նախաձեռնված հանդուրժողականության սկզբունքների հռչակագրի ընդունման նախօրեին, որը ենթադրում է, որ մարդիկ իրենց բնույթով տարբեր են, սակայն հավասար են իրենց իրավունքներով ու արժանապատվությամբ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է համաշխարհային մշակույթների, կրոնական ուղղությունների ու ավանդույթների փոխադարձ հարգանքին եւ, իհարկե, հանդուրժողականությանը անհատականության դրսեւորման հանդեպ, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Հանդուրժողականության միջազգային օրը վեր է հանվում սուր կոնֆլիկտներից խուսափելու նպատակով զիջողական վերաբերմունքի ձգտումը:

Հանդուրժողականության սկզբունքներն ամրագրված են միջազգային հռչակագրերում, որոնց թվում հիմնական են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտը: