Ըստ վիկինգների՝ «Ռագնարեկը», այն է՝ աշխարհի վերջը, վրա կհասնի 2014թ. փետրվարի 22-ին: Աշխարհի վերջի պատճառով կսպանվի աստվածը՝ հսկայական Ֆենրիր գայլի միջոցով:
Ըստ առասպելի՝ ողջ կմնան միայն երկու մարդ, որոնք էլ նոր քաղաքակրթության սկիզբ կդառնան: Սկանդինավյան ավանդությունների ոլորտում հայտնի գիտնականները պարզել են Ռագնարեկի ամսաթիվը: Նոյեմբերի 16-ի դրությամբ աշխարհի վերջին մնացել է 98 օր, հայտնում է «vesti.ru»-ն:
Մեծ Բրիտանիայում աշխարհի վերջից օգտվում են ժամանցային եւ առեւտրային ընկերությունները: Յորք քաղաքում ամեն երեկո եղջյուրով ազդարարում են Ռագնարեկի գալուստի մասին: 2014թ. փետրվարի 15-23-ը Յորքում տեղի կունենա վիկինգների համաեվրոպական փառատոն:





























