Ամերիկացի դեռահասն իր տան պատին գաղտնի ելք  է հայտնաբերել: Իր հետաքրքիր բացահայտման մասին երիտասարդը գրել է Imgur ֆոտոհոսթինգում:

TwoBiteBrownie անվամբ գրանցված դեռահասը հայտնել է, որ իր ծնողները արձակուրդ են մեկնել, իսկ իրեն եղբոր հետ տանն են թողել: Դեռահաս ամերիկացին նշել է, որ այդ տուն իրենց ընտանիքը տեղափոխվել էր վերջերս:  Նախկին տերը մեկնել էր Հնդկաստան, գրում է «vesti.ru»-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Դեռահասները զվարճացել են, եւ ինչ-որ պահի պատանին հրել է եղբորը պատին ներկառուցված գրապահարանի ուղղությամբ: Պարզվել է, որ դարակը մի մեծ կոճակ է եղել: Այն սեղմելուց հետո գաղտնի դռներ են բացվել:

Մտնելով դռնից ներս՝ դեռահասները ներքեւ տանող աստիճաններ են տեսել: Իջնելով ներքեւ՝ երեխաները այնտեղ անկողին, սարսափելի տիկնիկներ եւ կոնհետների թղթեր են հայտնաբերել: Եղբայրներին հատկապես ապշեցրել էր, որ կոնֆետների թղթերը եղել են Հելոուինին իրենց ստացած կոնֆետներինը:  «Ստացվում է, որ մինչ մենք քնած ենք եղել, ինչ-որ մեկը բացել է մեր քաղցրավենիքի  տոպրակը, հանել կոնֆետները եւ տարել նկուղ: Ինչ-որ մեկն ապրում է մեր պատում», – համացանցում գրել է դեռահասը: