Կորեայում Samsung-ը թողարկել է նոր Galaxy S III mini Crystal Edition սմարթֆոն: Կորեական արտադրողը գրեթե չի փոխել սմաթֆոնի դիզայնը, սակայն ետնամասը զարդարել է «Սվարովսկի» 166 քարերով, ինչը գաջեթին կանացի ու նուրբ տեսք է հաղորդել, գրում է Mobiset.ru-ն:
Samsung Galaxy S III mini Crystal Edition-ի հնարավորությունները նույնպես ոչնչով չեն տարբերվում օրիգինալ սմարթֆոնից: Նախկինի պես այն ունի երկմիջուկային Cortex-A9 պրոցեսոր ու 1ԳՀց հաճախականություն, 4 դյույմ տրամագծով սենսորային Super AMOLED WVGA էկարն ու Android Jelly Bean օպերացիոն համակարգ:
Samsung Galaxy S III mini Crystal Edition-ի արժեքը գերմանական շուկայում 299 եվրո է: Աշխարհի այլ երկրներում սմարթֆոնի հայտնվելու մասին տեղեկություններ դեռ չկան:





























