Կազանի օդանավակայանում ինքաթիռի վթարի նախնական հիմնական վարկածը անձնակազմի սխալն է, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շրջանի իրավապահ մարմիններում առկա աղբյուրը: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի քթամասը վայրէջքի ժամանակ դիպել է վայրէջքուղուն:
ԱԻՆ Թաթարստանի պետական վարչությունը հստակեցրել է Կազանում ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհերի թիվըմ հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գերատեսչության տվյալներով՝ Boeing-737-500 ինքանթիռի վթարի հետեւանքով զոհվել է 52 մարդ, որից 46-ն ուղեւոր են, իսկ 6-ն անձնակազմի անդամներ: Այս պահին դեպքի վայրում ծագած հրդեհը մարել են: Կազանի օդանավակայան են ժամանել քննիչները: Վթարից հետո Կազանի օդանավակայանը փակվել է:Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, ոչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հրահանգել է անհապաղ կազմել հանձնաժողով վթարի պատճառների հետաքննության համար:
Ինչպես նախկինում հայտնում էր NEWS.am-ը, արտակարգ պատահար է տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 19:25-ին: «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Մոսկվայի Դոմադեդովո օդանավակայանից, Կազանում վայրէջք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել:





























