Լոնդոնի ոստիկանությունն ազատագրել է երեք կանանց, որոնք 30 տարի պահել էին տնային ստրկության մեջ: Այս մասին հայտնել են Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչները:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Լոնդոնի հարավային մասում մասնավոր տներից մեկում տասնյակ տարիներ փակի տակ են պահել 69-ամյա մալայզիացի կնոջը, 57-ամյա իռլանդուհուն եւ 30-ամյա բրիտանուհուն: Նրանց փակի տակ պահող ամուսնական զույգն արդեն կալանավորվել է, նրանց քաղաքացիությունը չի նշվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ստրկությունից ազատագրված կանայք ծանր հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում են: Նրանց հետ աշխատում են բժիշկներն ու հոգեբանները:




























