Բեռնատար նավը Սիերա-Լեոնի դրոշի ներքո շաբաթ օրը խորտակվել է Էգեյան ծովում Կարպատոս կղզուց 19 մղոն արեւմուտք, հաղորդում է Հունաստանի ծովային ոստիկանությունը:

Նավը դուրս է եկել Թուրքիայի Ալիագա նավահանգստից եւ ուղղվել է Կիպրոս, որի վրա գտնվել է վեց մարդ:

Աղետի մասին ահազանգից հետո մոբիլացվել է Որոնողական ու փրկարարական միացյալ համակարգող կենտրոնը, Հռոդոսից դեպքի վայր է ժամանել Super Puma ուղղաթիռը, ծովային ոստիկանության ու անձնական նավեր են ուղարկվել, օգնության տրամադրման համար տեղեկացվել են մոտակայքում գտնվող նավերը, հաղորդում է ՌԻԱ Նովոտին:

Փրկարարական նավակը անձնակազմի 5 անդամների հետ միասին հայտնաբերվել է, ուղղաթիռով հինգ անձին են հասցրել է Հռոդոսի հիվանդանոց ու բժշկական օգնության ցուցաբերումից հետո բաց են թողել:

Նավը խորտակվել է, նավապետը համարվում է անհետ կորած, հաղորդում է ծովային ոստիկանությունը:

Նախնական հետաքննությունը վարում են Կարպատոսի նավահանգստային ծառայությունները: