Թաիլանդցի սիրահարները՝ համակարգչային խաղերով տարված, պսակադրություն են կազմակերպել՝ նույնությամբ կրկնելով Warcraft հանրահայտ խաղի կերպարները, հաղորդում է The Daily Mail-ը:

Փեսացուն հագել է զրահ, իսկ հարսնացուն՝ սպիտակ զգեստ՝ Տրիադնայի հագուստը կրկնող:

Համակարգչային խաղի ոճով կազմակերպված խնջույքը բավականին հաջող է եղել, հաղորդում է պարբերականը: Դեռեւս հայտնի չէ, թե ամուսնության ժամանակ երիտասարդներն ինչ հագուստով են լինելու, հաղորդում է «Gazeta.ru»-ն: