Թայլանդի առեւտրի կենտրոնում տեղացի երեխաները շարվել են տոնածառի տեսքով՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Associated Press-ը:
Տոնածառը կազմել էին 6-15 տարեկան 825 երեխաներ: Միջոցառման բոլոր մասնակիցները հագել էին շագանակագույն (ծառի բունը), կարմիր (խաղալիքներ) եւ կանաչ (եղեւնին) հագուստներ` տոնի ոգուն համապատասխան լինելու համար: Ընդ որում երեխաներից շատերը, որոնք ռեկորդ էին սահմանել, չէին իմացել, թե արեւմտյան որ տոնի բաղադրատարրն է իրենց կազմած եղեւնին, հաղորդում է Lenta.ru-ն:
Թայլանդցի երեխաների պատկերած եղեւնին մնացել է 15 րոպե 29 վայրկյան: Նախատոնական այդ գործողություններին հետեւել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆորտունա Բերկը: Երեխաներին լուսանկարել են վերեւից:





























