Ադրբեջանում կառավարության հասցեին քննադատության համար հեռացնում են աշխատանքից։
«Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ նման ճակատագրի է արժանացել «Մուսավաթ» կուսակցության երիտասարդ ակտիվիստ եւ անդամ Թուրալ Սադիղլին: Նա հեռացվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքից:
«Ես ԱԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող էի: Սակայն ինձ հեռացրել են աշխատանքից ընդդիմադիր թերթերում իմ հոդվածների եւ «Ֆեյսբուք» սոցցանցում հրապարակումների համար: Ինձ ընտրության առաջ էին կանգնեցրել՝աշխատանքը կամ իմ քաղաքացիական դիրքորոշումը: Ես ընտրել եմ երկրորդը», - ասել է Սադիղլին:
Նշենք, որ Սադիղլին հինգ գրքերի եւ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:





























