Արմավիր մարզի Հայկաշեն գյուղը հնարավոր է եղել պաշտպանել գայլերի հարձակումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկաշենի գյուղապետ Մամիկոն Գևորգյանը: Նա պատմեց, որ նոյեմբերի 22-ին 4 գալ փորձել են հարձակվել գյուղի վրա: Ականատեսները դիմել են գյուղի որսորդի`  29-ամյա Արմեն Զաքարյանը, ով գյուղի հարակից Թափաբլուր սարում վնասազերծել է գայլերին: Գայլերից մեկը սպանվել, իսկ երեք փախչել են, որոնցից մեկը վիրավորված է եղել: Գյուղապետը պատմեց, որ այդ որսորդը վերջին երկու տարվա ընթացքում արդեն 4 գայլ է սպանել: Նա ասաց, որ սարում գայլերը շատ են, սակայն գյուղում որսորդներ կան եւ կարողանում են պաշտպանել գյուղի անվտանգությունը: