Իրաքում սուննի մահմեդական առաջնորդները հայտարարել են, որ Բաղդադում փակում են մզկիթները, դրանով իրենց բողոքը հայտնելով իրենց համայնքի անդամների նպատակաուղղված պանություններին: Արդեն մի քանի մզկիթներ փակվել են, հաղորդում է BBC-ն:

Իրաքում բռնության ալիք է ծավալվել սուննի եւ շիա համայնքների միջեւ, որն սկսվել է ապրիլին, երբ կառավարական ուժերը Հավիջի բնակավայրում հարձակվել էին կառավարության դեմ բողոքող սուննիների ճամբարի վրա:

Հիմնականում բռնությունը գալիս է «Ալ Կաիդա»-ի հետ առնչություն ունեցող սուննի ծայրահեղականների կողմից:

ՄԱԿ-ի տվյալներով, Իրաքում ապրիլից սպանվել է ավելի քան 5,5 հազար մարդ: