Լեհաստանի հետ սահմանին գտնվող ուկրաինական Ռավա-Ռուսկայա քաղաքի իշխանությունները պաշտոնապես դիմել են Եվրոպական միությանն ու նրա մեջ մտնող երկրների կառավարություններին՝ խնդրելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքել, հաղորդում է Gazeta.ua-ն:

Ինչպես պատմել է երկրի քաղաքապետ Իրինա Վերեշչուկը, նա իրավունք է ունեցել նման ուղերձի, քանի որ նման հնարավորություն է տրամադրում Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան: Նրա խոսքով՝ քաղաքի բնակիչները համաձայն չեն, չեն պաշտպանում , չեն ճանաչում ու չեն ենթարկվի ԵՄ հետ ասոցացման նախապատրաստման մասին «կառավարության հակաուկրանական որոշման» հետ, հաղորդում է Lenta.ru-ն:

Իր որոշումը քաղաքպետը բացատրել է նրանով, որ հոգեպես,  ավանդույթներով, մշակության ու պատմական տեսանկյունից Ուկրաինան Եվրոպայի մաս է կազմում, ուստի իրեն տեսնում է «քաղաքակիրթ աշխարհում», այլ ոչ թե «կայսերական ստրկության» մեջ:

Մեկ օր առաջ Լվովի քաղաքային խորհուրդը Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը հայտարարել էր ոչ լեգիտիմ՝ մեղադրելով նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու վարչապետ Նիկոլայ Ազարովին նրանում, որ նրանք հանուն սեփական նյութական շահի արհամարհել են ժողովրդի կամքը: