Հալաբյան փողոցում այսօր` նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ից հետո  21-ամյա Լեւոն Թորոսյանը վարելով BMW մակնիշի ավտոմեքենան, վրաերթի ենթարկել 27-ամյա Արտակ Այվազյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Վարորդը փախուստի չի դիմել եւ երիտասարդին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: